Վիետնամի հյուսիսում ջրհեղեղը 26 մարդու կյանք է խլել
HeaderՎիետնամի հյուսիսում ջրհեղեղը 26 մարդու կյանք է խլել եւ հարյուրավոր տներ ավերել։ Տարերքի հասցրած վնասը 41 մլն դոլար է գնահատվում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Վիետնամի տարերային աղետների դեմ պայքարի գործակալությունը։
15 մարդ նախկինի պես անհայտ կորած է համարվում, որոնողական աշխատանքներին խանգարում են վնասված ճանապարհներն ու սողանքները։ Ջրհեղեղը տեղի է ունեցել չորս նահանգում՝ ավերելով ջրամատակարարման համակարգերն ու ֆերմաները։ Շուրջ 200 տուն է ավերվել, 400 մարդ է տուժել։