Սաուդյան Արաբիայում մահափորձ է կատարվել գահաժառանգ արքայազնի դեմ
HeaderՍաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի դեմ մահափորձ է կատարվել։ Այս մասին հայտնում է FARS իրանական գործակալությունը՝ հղում անելով Էր Ռիադի աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցները նշում են, որ արքայազնը չի տուժել, իսկ մահափորձի կազմակերպիչն արդեն ձերբակալվել է։
Արաբական երկրներում FARS-ի աղբյուրները և Էր Ռիադի անանուն արևմտյան դիվանագետը հայտնել են, որը մահափորձը կատարել է բազմաթիվ սաուդցի արքայազններից մեկը։ Կազմակերպչի անունը չի հաղորդվում։