Թրամփը հայտարարել է, որ աշխատում է արձակուրդի ժամանակ
HeaderԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է աշխատել արձակուրդի ժամանակ: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
«Աշխատում եմ Բեդմինսթերում, Նյու Ջերսի, մինչ Սպիտակ տանն ընթանում է վաղուց պլանավորված վերանորոգումը: Սա արձակուրդ չէ՝ հանդիպումներ և զանգեր»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:
Թրամփը օգոստոսի 4-ին մեկնել է արձակուրդի Նյու Ջերսի նահանգում իրեն պատկանող գոլֆ-ակումբ: ԱՄՆ-ի նախագահի հանգիստը տևելու է 17 օր:
Մինչ Թրամփն արձակուրդում է, Սպիտակ տան արևմտյան հատվածում փոխարինվելու է ջեռուցման և օդափոխման համակարգը, որն առանց փոխվելու աշխատել է 27 տարի: