Լավրովը Մանիլայում բանակցություններ է վարում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
HeaderՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում բանակցություններ է վարում թուրք գործընկերոջ՝ Մեւլյութ Չավուշօղլուի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հանդիպումից առաջ նախարարները ջերմ ողջունել են միմյանց։
Նախատեսվում է, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն երկկողմանի համագործակցության հարցերը, ինչպես նաեւ օրվա միջազգային օրակարգը՝ ներառյալ իրադրությունը Սիրիայում։