Մոսկվայում սպանվել է «Կրոկուս Սիթի» օկեանարիումի տնօրենը
ՄիջազգայինՕգոստոսի 4-ի առավոտյան Մոսկվայում սպանվել է ձեռներեց Անդրեյ Չերնովը՝ «Կրոկուս սիթի» առտրի կենտրոնում գտնվող օկեանարիումի գլխավոր տնօրենը: Այս մասին հայտնում է Meduza-ն։
Օգոստոսի 5-ին այդ սպանության մասին հայտնել է նաեւ Ռուսաստանի Քննչական կոմիտեն։
Սպանությունը տեղի է ունեցել Ռուբլովսկի մայրուղու վրա՝ Սուվորովի այգում։ Մարդասպանը առնվազն վեց անգամ կրակել է Չերնովի վրա, որը մահացել է տեղում։ «ՄԿ»-ն, վկայակոչելով ականատեսներին, գրել է, որ հարձակումտ տեղի է ունեցել Չերնովը առավոտյան վազքի ժամանակ։