Մահվան ելքով վրաերթ Աժ պատգամավորի տան դիմաց
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ուեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Audi A3 մակնիշի 35 FA 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշենի կամրջից դեպի Սասնա Ծռեր փողոց տանող ճանապարհահատվածում՝ ԱԺ պատգամավոր, Ծաղիկ Ռուբո մականվամբ Ռուբեն Գևորգյանի տան դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, որը կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8 –րդ դասակի տեսուչներ Աբրամ Հովհաննիսյանն ու Արմեն Աղեկյանը:
Ավելին` սկզբնաղբյուր կայքում