Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով


10 գիրք, որ նախորդ դարում արգելված էր կարդալ

Life

Կային ժամանակներ, որ իշխանավորների համար անցանկալի հեղինակների անունն իսկ տալը մեծ ռիսկ էր, նրանց գրքերն ընթերցելը՝ քրեական հանցանք: 20-րդ դարում արգելված գրքերը 21-րդ դարի ընթերցողի սեղանին են՝ առանց խոչընդոտի:

Օլդոս Հաքսլի
«Սքանչելի նոր աշխարհ», 1932

Պատկերացրե´ք մի աշխարհ, որում սինթետիկ ապրանքների միջոցով լուծված է սովի խնդիրը, բոլորը կուշտ են ու գոհ: Ամուսնության կարիք էլ չկա: Այստեղ էլ բոլորը կուշտ և գոհ են, քանի որ սեռական մերձեցումից հետո երեխայի ծնվելու «վտանգ» չկա: Նոր աշխարհում երեխաները կամ, ավելի ճիշտ է ասել, «նոր միավորները» լույս աշխարհ են գալիս հատուկ ինկուբատորներում: Հաքսլին իր ստեղծագործությունը համարում էր ապագայի մասին գըրված գիրք: Բայց դա ապագա էր 1932 թվականի համար: Օլդոս Հաքսլիի հակաուտոպիստական վեպի վրա առաջինը արգելք դրեց Իռլանդիան: Պատճառը երեխաների ծննդի անբնական մեթոդն էր:


brave new world cover

Ջոն Սթայնբեք
«Ցասման ողկույզները», 1939

Մեծ դեպրեսիան հետք է թողել ոչ միայն Ամերիկայի պատմության, այլ նաև ամերիկյան գրականության մեջ, և ամենից երևացող վառ կետը Ջոն Սթայնբեքի «Ցասման ողկույզները» վեպն է: Երբեմնի բերրի հողը չորանում է, իսկ բանկը, որը տարիներով վարձով էր տալիս այն բնակիչներին, խստացնում է պայմանները: Սթայնբեքի զգացմունքայնությունը չափազանց ազդեցիկ է: Նա առաջին հերթին անկեղծ է ընթերցողի հետ: Ու հենց դրա պատճառով էլ արժանացել է գրաքննադատների խիստ գնահատականին: Հրատարակվելուց հետո վեպը հայտնվեց արգելքի տակ` իրականությունը «չափազանցված ցույց տալու» համար:


steinbeck

Հենրի Միլլեր
«Խեցգետնի արևադարձը», 1934

1930-ականների Ֆրանսիան է: Գլխավոր հերոսը հենց հեղինակն է: Առանց կաշկանդվելու ու ամոթի զգացումի` Միլլերը նկարագրում է ընկերների ու գրչակիցների հետ իր սեքսուալ հարաբերությունները:
Երբ գիրքը հրատարակվեց, Փենսիլվանիայի վերաքննիչ դատարանի դատավոր Մայքլ Մուսմանոն հայտարարեց. «Սա գիրք չէ: Սա անդունդ է: Բուլվարային առու է: Փտելու նախապայման է: Լորձային մեկտեղում այն ամենի, ինչ կա մարդկային անբարոյականության նեխած մնացորդներում»: Միլլերը պոռնոգրաֆիա գրելու մեղադրանքով հայտնվեց արգելված հեղինակների ցանկում: Հետագայում նրա բախտակից, նույնպես արգելված Ջորջ Օրուելը «Խեցգետնի արևադարձը» անվանեց 30-ականների ամենակարևոր ստեղծագործությունը:


Tropic-of-Cancer-Henry-Miller

Կուրտ Վոնեգուտ
«Սպանդանոց համար 5», 1969

Գրքի հերոսը` Բիլի Պիլիգրիմը, հեղինակի ալտեր էգոն է: 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արդենների ճակատամարտի ընթացքում ապակողմնորոշվում է և հայտնվում գերմանական գերության մեջ: Նրան պահում են Դրեզդենի հին` 5-րդ սպանդանոցում: Քաղաքի հրետակոծման ժամանակ Բիլին, բախտակից ընկերներն ու պահակները թաքնվում են սպանդանոցի խորը նկուղում, որտեղ գրքի հերոսն ականատես է լինում իր իսկ մահվանը: ԱՄՆ-ում գիրքը արգելվել է պատճառաբանությամբ, որ մռայլ պատկերները կարող են ազդել երեխաների հոգեբանության վրա: «Սպանդանոց համար 5»-ը մինչև այսօր այն 100 ստեղծագործությունների մեջ է, որոնք ամերիկյան գրադարանավարների ասոցիացիան թույլ չի տալիս տրամադրել հանրությանը:


Slaughterhouse 5

Ֆրանց Կաֆկա
«Կերպարանափոխություն», 1915

Գրեգոր Զամզան, որի ուսերին էր ծնողներին ու քրոջը պահելու հոգսը, մի օր արթնանում է ու հասկանում, որ վերածվել է մի հսկայական, զարհուրելի միջատի: Ժամանակի ընթացքում հարազատները մոռանում են սենյակում փակված Գրեգորի մասին, որը երբևէ մարդ էր եղել:
Կաֆկայի «Կերպարանափոխություն»-ը հնարավոր չէր գտնել ֆաշիստական Գերմանիայի և Խորհրդային միության գրադարաններում գաղափարական նկատառումով: Կաֆկայի վեպի վրա արգելքի պիտակ էր դրել նաև Չեխոսլովակիան, քանի որ Կաֆկան հրաժարվում էր գրել չեխերեն` նախընտրելով գերմաներենը:


metamorphosis__franz_kafka

Վլադիմիր Նաբոկով
«Լոլիտա», 1955

Հյումբերտը սեռական մղում ունի Նոր Անգլիայի մի բնակչուհու 12-ամյա դստեր նկատմամբ: Ամուսնանում է մոր հետ, որպեսզի քողարկի աղջկա հանդեպ ունեցած զգացմունքները:
Երբ «Սանդեյ էսքպրես»-ի խմբագիրը կարդաց Նաբոկովի «Լոլիտա»-ի մասին, այն անվանեց ամենակեղտոտ գիրքը, որ երբևէ ընթերցել էր: Հրատարակչությունը գրքի բոլոր օրինակները հանեց վաճառքից պոռնոգրաֆիկ բնույթի համար: Լույս տեսնելուց մեկ տարի անց Ֆրանսիան նույնպես Նաբոկովի ստեղծագործությունը համարեց զազրելի ու արգելքի նշան դրեց վրան: Սակայն «Լոլիտա»-ն առանց որևէ խոչընդոտի հայտնվեց ամերիկյան գրախանութներում:


lolita

Սթիվեն Չբոսկի
«Լուռումունջ լինելու առավելությունները», 1999

Հեղինակը ոգեշնչվել է Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում» վեպից: Չբոսկին պատմում է Չարլի անունով տղայի մասին, որը նամակներ է գրում իր անոնիմ ընկերոջը և նկարագրում է իր կյանքը` թմրանյութեր, սեռական ոտնձգություններ, բռնություն: Ամերիկյան գրադարանավարների ասոցիացիան էպիստոլյար ժանրի այս վեպը սեռական ակտերի և բռնության տեսարանների համար արգելել է ազատ վաճառքի դնել գրախանութներում:


steph

Չինուա Աչեբե
«Կործանում», 1958

Նույնիսկ Բուքերյան մրցանակը Աչեբեին չպաշտպանեց ցենզուրայի արգելքից: Աֆրիկյան գրականության ամենահայտնի ներկայացուցիչը պատմում է ցեղապետ և ըմբշամարտի չեմպիոն Օկոնկվոյի մասին: Դեպքերը ծավալվում են Նիգերիայի 9-րդ (հորինված) նահանգում: Աչեբեն անխնա ճշտությամբ նկարագրում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի բրիտանական գաղութատիրության և քրիստոնյա միսիոներների կործանարար ազդեցությունը ավանդապահ աֆրիկյան հասարակության վրա: Չինոա Աչեբեն հանդգնել էր իրերն իրենց անունով կոչել, այդ պատճառով նրա վեպը չէր կարելի ընթերցել Բրիտանիայում: «Կործանում»-ը մինչև այսօր չի կարելի գնել Մալայզիայում:


adeche

Բրեթ Իսթոն Էլիս
«Ամերիկյան խելագարություն», 1991

Այս գիրքը խորհուրդ չի տրվում թույլ նյարդեր ունեցող մարդկանց: Հաջողակ բիզնեսմեն ու սերիական մարդասպան Պատրիկ Բեյթմանը ապրում է 80-ականների Նյու Յորքում: Հենց այնտեղ, որտեղ 7 կին մահացել էին երկար ու տանջալից, 7 տղամարդ` արագ ու գրեթե առանց ցավի: Մեկին մաշկազերծել էին, մյուսին` գամել, երրորդին` գլխատել, մյուսին էլ` մասնատել: «Ամերիկյան խելագարությունը» քառորդ մասով բախկացած է բռնության տեսարաններից: «Սայմոն և Շուստեր» հրատարկչությունը, որն Էլիսին գրքի համար 300 հազար դոլար ավանս էր վճարել, 1991-ին հրաժարվեց հրատարակել գիրքը, քանի որ աշխատակցուհիները սպառնացել էին բողոքի ակցիաներ անցկացնել: Եվ երբ գրական քննադատները «Ամերիկյան խելագարություն»-ը միաբերան հայտարարեցին քստմնելի գրվածք, Հոլիվուդը դրա հիման վրա ֆիլմ նկարեց: Կինոժապավենն ավելի թույլ էր, քան գիրքը, այդ պատճառով խելագար մարդասպանի տպագիր պատմությունը ավելի երկար մնաց արգելքի տակ ու չհայտնվեց գրախանութներում: Գլխավոր դերում Քրիստիան Բեյլն էր: Ճիշտ է, կինոժապավենն ավելի թույլ էր, քան գիրքը, այդ պատճառով խելագար մարդասպանի տպագիր պատմությունն ավելի երկար մնաց արգելքի տակ ու չհայտնվեց գրախանութներում: Փոխարենը Էլիսի «խելագարը» կանադացի սերիական մարդասպան Փոլ Բերնարդոյի ոգեշնչման աղբյուրն էր:


american-psycho

Սալման Ռուշդի
«Սատանայական բանաստեղծություններ», 1988

Գիրքը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց միջազգային մամուլում: Այն ժամանակակից հընդիկ ներգաղթյալի մասին է: Ավիավթարից հետո նա փորձում է նոր կյանք սկսել Անգլիայում: Դրան զուգահեռ` Սալադին Չամչիի կյանքում ամեն ինչ փշուր-փշուր է լինում մահմեդական ճնշիչ բարքերի ներքո: Հրատարակվելուց մի քանի ամիս անց Իրանի ղեկավար Իմամ Հոմեյնին Ռուշդիին մահվան դատապարտեց աստվածանարգության համար և նրա հետքերով ուղարկեց վարձու մարդասպանների: Նույնիսկ իսլամական ֆետվան վերացնելուց հետո` վերջերս, երբ Անգլիայի թագուհին Ռուշդիին ասպետի կոչում շնորհեց, իսլամական աշխարհում սկսեցին այրել Եղիսաբեթ Երկրորդի խրտվիլակները: Ծայրահեղականները 150000 դոլար են խոստացել՝ գրողին կյանքից զրկելու համար:
Եթե Վենեսուելայում Ձեզ տեսնեն այս գիրքը կարդալիս, 15 ամսվա ազատազրկումից դժվար թե խուսափեք: Ճապոնիայում օրենքով տուգանք է սահմանված «Սատանայական բանաստեղծություններ»-ը վաճառողների համար: ԱՄՆ-ոմ մի քանի հայտնի գրախանութներ անանուն սպառնալիքների տարափի ներքո ստիպված էին հրաժարվել վաճառել Ռուշդիի գիրքը: Այս գրքում չկա իսլամը վիրավորող որևէ բառ: Պարզապես, ինչպես Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», Ռուշդիի վեպն էլ ամենից շատ քննարկվածն է ու ամենից քիչ ընթերցվածը:


rudshi

Աղբյուրը՝ newmag.am

 

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին
Ամենադիտված