ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան աճել է
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 4-ին, կազմել է 478.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 568.83 դրամ (աճել է 1.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 629.82 դրամ (նվազել է 3.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.93 դրամ (աճել է 0.02 դրամ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 253.52 դրամ, ոսկի՝ 19,519.62 դրամ, պլատին՝ 14,715.53 դրամ։
Օգոստոսի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: