ԱՄՆ-ի սենատը Թրամփին զրկել է արձակուրդների ընթացքում նոր պաշտոնյաներ նշանակելու հնարավորությունից
Ուշադրության կենտրոնումԱՄՆ սենատը նախագահ Դոնալդ Թրամփն զրկել է նոր պաշտոնյաներ նշանակելու հնարավորությունից, քանի դեռ օրենսդիրները վայելում են օգոստոսյան արձակուրդները, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։
Քաղաքական գործիչներն արձակուդների ընթացքում կարճ ձեւական նիստեր կանցկացնեն, որպեսզի տեխնիկապես սենատը շարունակի գործել։
Սենատորները նման քայլի դիմեցին գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հասցեին Թրամփի քննադատություններից հետո, քանի որ լուրեր էին պտտվում, թե արձակուրդների ընթացքում նախագահը կարող է նրան պաշտոնաթող անել եւ փոխարենը մեկ ուրիշին նշանակել։