Վրաստանում լողափին մերկ զբոսնող տղամարդու են ձերբակալել (ֆոտո)
ՀասարակությունՎրացական Անակլիայում ոստիկանությունը ձերբակալել է էլեկտրոնային երաժշտության GEM Fest փառատոնի հյուրերից մեկին՝ մերկ զբոսանքի համար: Այս մասին հաղորդում է Livepress.ge-ն:
Մերկ երիտասարդը զբոսնել է միջոցառման անցկացման վայրում եւ լողափին: Նա պարել է, իսկ հետո դեպի ծով ուղղվել՝ լողալու:
Հասարակական կարգը խախտելու համար երիտասարդին 100 լարիի չափով տուգանք կամ մինչեւ 90 օր ժամկետով ազատազրկում է սպառնում: Վրաստանի ՆԳՆ-ից, սակայն, հաղորդել են, որ մերկության սիրահար երիտասարդը միայն վարչական տուգանք է վճարել:

