Թուրքիայում մեկ ամսում տղամարդկանց կողմից 34 կին է սպանվել
HeaderԹուրքիայում 2017 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում տղամարդկանց կողմից սպանվել է 242 կին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը՝ վկայակոչելով «Gazetesujin.net» ֆեմինիստական կայքի հրապարակած տվյալները:
Այդ տվյալների համաձայն՝ 2017-ի հունվարին տղամարդկանց կողմից սպանվել է 37 կին, փետրվարին՝ 30, մարտին՝ 35, ապրիլին՝ 31, մայիսին՝ 39, հունիսին՝ 36 և հուլիսին՝ 34 կին:
Հուլիսին սպանված կանանց 56%-ը հարձակման է ենթարկվել իրենց ծանոթ տղամարդկանց կողմից, 35%-ը մահացել է կասկածելի հանգամանքներում, 3%-ը սպանվել է անծանոթ տղամարդկանց կողմից, 2-ը սպանվել են աշխատանքի վայրում:
Հուլիս ամսին տղամարդկանց կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել 32 երեխա, 17-ն էլ՝ սպանվել: