Դավիթաշենի այն տանը, որտեղ տեղի էր ունեցել ողբերգական պայթյունը, հայտնաբերվել է 4 հրանոթային արկ. ժամանել են մեծ թվով իրավապահներ
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ՀՀ ՊՆ ականազերծման կենտրոնի ծառայողները հերթական անգամ այցելեցին Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի թիվ 56/2 տուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի պաշտոնակատար Վարդգես Աթոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Վարդանյանի գլխավորությամբ:
Ավելին` սկզբնաղբյուր կայքում