Լոս Անջելեսի դատարանը «կախարդին» պարտավորեցրել է խաբված հաճախորդներին 200 հազար դոլար վճարել
ՀասարակությունՀարյուրավոր մարդիկ պատրաստ են իրենց անհաջողությունների պատճառ համարել չար ուժերին կամ սերնդեսերուն փոխանցվող անեծքներին։ Հենց դրանից են օգտվում, այսպես կոչված, բախտագուշակներն ու կեղծ էքստրասենսները։ Հայտնի է, որ նշվածների խարդախությունները հիմնականում անպատժելի են մնում, սակայն երբեմն ստիպված են լինում վճարել իրենց արարքների համար, փոխանցում է USA-ն։
Հենց նման բան տեղի ունեցավ «կախարդ» Վուդլենդ Հիլսի հետ, Լոս Անջելեսում։ Մելիսա Լին 8 հաճախորդներից 200 հազար դոլար է շորթել՝ ասելով, թե գումարը պետք է մաքրել բացասական էներգիայից։ Նա խոստացել է գումար հատուկ ծեսից հետո վերադարձնել, սակայն, բնականաբար, նման բան չէր պատրաստվում անել։
Դատարանի դահլիճում խաբեբա կնոջը առաջարկել են ընտրել՝ 3 տարվա ազատազրկում, թե՞ վերադարձնել հափշտակած գումարը։ Նա ընտրել է երկրորդ տարբերակը։
Կես տարի անց Լին դատարանի դահլիճ կվերադառնա՝ մյուս վճարումների մասին հաշվետու լիենլու համար։