Ադրբեջանում Եվրախորհրդարանից նոր հարվածի են սպասում
ՄիջազգայինԵվրախորհրդարանը նախատեսում է հունիսին ընդունել բանաձև Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Ազադլըգ» պարբերականը:
Մայիսի 12-ին Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել Ադրբեջանին Եվրոպական խաղերի նախօրեին ազատ արձակել ճաղերի հետևում պահվող քաղբանտարկյալներին: «Բաքու. Եվրոպական խաղեր» միջոցառմանը ելույթի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է ապահովի իր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են ՄԱԿ-ի կոնվենցիաներով:
Ադրբեջանում ահազանգում են, որ Եվրախորհրդարանը հերթական հարվածն է նախապատրաստում իրենց դեմ' ցանկանալով հունիսյան նստաշրջանում ընդունել բանաձև Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ, որը կոչ կանի ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել բանտարկյալներին: