Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Ամենահետաքրքիր 10 փաստերը թվերի մասին

Life

Համաձայնեք, որ մաթեմատիկան, ինչքան էլ որ լինի բարդ և խճճված գիտություն, հսկայական դեր ունի մեր կյանքում: Շրջապատված լինելով թվերով՝ կան հատուկ նշանակություն ունեցող այնպիսի թվեր, որոնց մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում: Ցանկանում ենք Ձեզ ներկայացնել մի քանի հետաքրքիր փաստեր այդպիսի հատուկ թվերի մասին:

 

1. Պի (п) թիվը

Սա մաթեմատիկական ամենահայտնի հաստատունն է, որն իրենից ներկայացնում է շրջանագծի երկարության հարաբերությունը շրջանի տրամագծին: Պի թիվը տասնորդական տեսքով ներկայացնելիս կհասկանաք, որ այն երբեք չի վերջանում: Այն օգտագործում են եղանակի կանխագուշակման, տարբեր վիճակագրություններ կատարելու համար: Ի դեպ, Քեոփսի հայտնի բուրգը «նման» է պի թվին, քանի որ դրա բարձրության հարաբերությունը հիմքի պարագծին կրկին պի է ստացվում: Պի թվի՝ ստորակետից հետո գրվող առաջին 100 թվանշանները հետևյալն են.

3,141592653589793238462643383279502884197169399375105820974944
5923078164062862089986280348253421170679
 

2. 666 թիվը

Աստվածաշնչում այս թիվը հայտնի է որպես սատանայի թիվ: Այնտեղ նշված է հետևյալ միտքը. «Այստեղ է իմաստությունը. ով իմաստություն ունի, կարող է հաշվել գազանի թիվը, քանզի թիվն այդ մարդկային է: Այդ թիվն է վեց հարյուր վաթսունվեց»: Մարդկանց մեջ գոյություն ունի հավատ, որ այս թիվը միայն անհաջողություն ու դժբախտություն է բերում: Կան վարկածներ ևս, որ Աստվածաշնչից թարգմանությունը սխալ է կատարված. գազանի թիվն իրականում 619-ն է: 666 թվից վախը կոչվում է հեքսակոսիոյհեքսեկոնտահեքսաֆոբիա:

 

3. Գուգոլ թիվը

Այս թիվը հայտնի է դարձել Google որոնողական համակարգից՝ որոշ փոփոխությունների ենթարկվելով Googol-ից դառնալով Google: Այն իրենից ներկայացնում է թիվ, որը պարունակում է 100 հատ 0 թվանշան:

 

4. 0 թիվը

Չնայած այն բանին, որ հաշվարկ անել մենք սկսում ենք 1 թվանշանից, միևնույն է, մաթեմատիկոսներն ու ծրագրավորողները դա անում են 0-ից սկսած, քանի որ այս  թիվը մաթեմատիկայի հիմքն է այսօր: 0-ի հետ յուրաքանչյուր գործողություն կարելի է անել՝ բացի թիվը 0-ի բաժանելուց: Ժամանակային հաշվարկային համակարգում գոյություն չունի 0 տարի: Մ.թ.ա. 3 թվական, մ.թ.ա. 2 թվական, մ.թ.ա. 1 թվական, այնուհետև շարունակվում է 1 թվական, 2 թվական, 3 թվական:

 

5. 7 թիվը

Մարդիկ այս թիվը համարում են ամենահաջողակը, քանի որ շաբաթն ունի 7 օր, գոյություն ունեն 7 մահացու մեղքեր, 7 մայրցամաքներ, ծիածանի 7 գույներ, երաժշտկան 7 նոտաներ, արարման 7 օրեր: Եվրոպական մշակույթում համոզմունք կա, որ 7-րդ որդու 7-րդ որդին կախարդական հզորություն և ուժ է ունենում: Աշխարհում ամենամեծ թվով մարդիկ սիրում են 7 թիվը:

 

6. Ոսկե հատվածք

Ոսկե հատվածք կամ ոսկե միջին. թիվ, որը համապատասխանում է 1.6180339887: Այն ցույց է տալիս ունիվերսալ կատարյալ համամասնությունները գիտության և արվեստի մեջ: Քանի որ հենց այսպիսի համամասնություններն են համարվում էսթետիկորեն հաճելի, բազմաթիվ նկարիչներ և քանդակագործներ ոսկե հատվածքն օգտագործել են իրենց ստեղծագործություններում:

 

7. 5 թիվը

Ըստ Պյութագորասի՝ 5 թիվը մարդկային միկրոկոսմոսի կատարյալ թիվն է, իսկ Արիստոտելը տիեզերական 4 տարրերին 5-րդն է ավելացրել՝ անվանելով այն եթեր, որն էլ ալքիմիկոսների փորձերի հիմք էր հանդիսանում: Գոյություն ունեն մի շարք մշակույթներ, որոնցում այս թիվը յուրօրինակ խորհրդանշան է հանդիսանում:

 

8. 8 թիվը

8 թիվն ասոցացվում է անսահմանության հետ և համարվում է կատարելության խորհրդանիշ: Հին եգիպտացիներն այն համարում էին տիեզերական խաղաղության և ներդաշնակության թիվ: Հին մշակույթներից մի քանիսում 8 թիվը սիրո և ընկերության սիմվոլն էր, իսկ չինական ու ճապոնական մշակույթներում սա երջանիկ թիվ է համարվում:

 

9. 13 թիվը

13-ը դժբախտություն բերող թիվ է համարվում, ինչպես, օրինակ, ուրբաթ 13-ը: Մեր ժամանակներում ևս նկատել կարելի է, որ մի շարք շինություններում բացակայում է 13-րդ հարկը:

 

10. Ֆիբոնաչիի թվեր

Այս թվերն անվանվել են իտալացի մաթեմատիկոս Լեոնարդո Պիզանացու պատվին, ով առավել հայտնի էր որպես Ֆիբոնաչի: Հենց նա է Եվրոպա բերել տասնորդական և արաբական թվերի հասկացությունները: Այդ թվերը ներկայացվում են հետևյալ հաջորդականությամբ.

0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233…

Ինչպես նկատեցիք, յուրաքանչյուր հաջորդ թիվը հավասար է նախորդ երկու թվերի գումարին: Այս հաջորդականությունը նկատվում է հիմնականում բնության մեջ. արքայախնձորի, արևածաղկի, սոճու կոների սերմերի նախշերում այն գոյություն ունի:

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված