Գիտնականները պարզել են՝ ինչպիսի՞ տեսք են ունեցել Երկրի վրա առաջին ծաղիկները
LifeԳիտնականները պարզել են՝ ինչպիսի՞ տեսք են ունեցել աշխարհում առաջին ծաղիկները։ Դրանք նման են եղել ժամանակակից ջրաշուշաններին եւ երկսեռ են եղել։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Nature Communications-ը։
Պարզելու համար, թե ինչպիսի՞ տեսք են ունեցել առաջին ծաղիկները, բուսաբանները վերլուծել են ծաղկաբույսերի էվոլյուցիան։ Նրանք եզրակացրել են, որ առաջին ծաղիկը նման է եղել ժամանակակից ջրաշուշանին՝ երք շերտ թերթիկներով։
Այժմ գիտնականները պետք է պարզեն, թե ինչպե՞ս է առաջացել առաջին ծաղիկը։