Հրդեհ Լենինգրադյան փողոցում. Բնակչի վիճակը ծանր է
Ուշադրության կենտրոնումՕգոստոսի 2-ին, ժամը 14:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանի պատշգամբում մասամբ այրվել է կարի մեքենա եւ գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը:
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը գազի բալոնը բնակարանից դուրս է բերվել տեղի ուժերով:
Բնակարանի բնակիչ՝ 1957 թ. ծնված Ա. Հ.-ը ստացել է այրվածքներ եւ հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:32-ին, մարվել՝ 14:39-ին: