ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան նվազել է
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 2-ին, կազմել է 478.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 566.45 դրամ (աճել է 0.97 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 633.11 դրամ (աճել է 0.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.89 դրամ (նվազել է 0.09 դրամ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 257.57 դրամ, ոսկի՝ 19,555.73 դրամ, պլատին՝ 14,478.89 դրամ։
Օգոստոսի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: