Աէրոակումբների օդաչուները գումարի դիմաց միգրանտներին Բելգիայից Բրիտանիա են փոխադրում
ՀասարակությունCessna 172 դասի փոքրիկ ինքնաթիռների կամ Piper Chieftain-ի բրիտանացի օդաչուներն օգտագործում են Բելգիայի ավիաակումբների օդանավակայանները՝ ապօրինի ներգաղթյալներին Մեծ Բրիտանիա տեղափոխելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Libre Belgique-ն։
«Փոխադրողները ներգաղթյալների համար Մեծ Բրիտանիա չվերթներ են կազմակերպել մեր տարածքից»,- գրում է բելգիական պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ հուլիսին հոլանդական ոստիկանությունը բրիտանացի երկու օդաչուի է ձերբակալել, որոնք խոստովանել են, որ մտադիր էին Բելգիայից Մեծ Բրիտանիա տեղափոխել Ալբանիայից մի խումբ միգրանտների։ Նրան պետք է Բելգիա ժամանեին հարեւան Նիդեռլանդների տարածքից, սակայն սահմանին ձերբակալվել են։ Բրիտանացի օդաչուները յուրաքանչյուր ուղեւորից 1000 եվրո են ստացել։