Եղանակը Հայաստանում
ՀասարակությունՕգոստոսի 3-ից 7-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ 38...41 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 3-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատեւ ֆիզիկական աշխատանքն արեւի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արեւահարություն:
Հանրապետության տարածքում օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +38+39 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +21+23, ցերեկը` +35+37,
Գեղարքունիքում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,
Լոռիում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+33,
Տավուշում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +32+37,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +22+24, ցերեկը` +36+38,
Արարատում՝ գիշերը` +23+26, ցերեկը` +38+39,
Արմավիրում՝ գիշերը` +23+26, ցերեկը` +38+39,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +23+26, ցերեկը` +38+39,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +20+25, ցերեկը` +36+39,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +29+32,
Արցախում՝ գիշերը` +20+23, ցերեկը՝ +33+36: