Դեղատան սեղանից բջջային հեռախոս գողացողը 70-ամյա տատիկ էր
ՀասարակությունՀուլիսի 21-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մարտունու բաժնում 47-ամյա Հայկ Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, «Մարտունու» բժշկական կենտրոնի տարածքում գործող դեղատան սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նույն օրը, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բաժին բերման է ենթարկվել 70-ամյա Սվետլանա Տ.-ն: Նա խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը եւ ներկայացրել է գողացված բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն: