Սառը ջրի վնասները
Ուշադրության կենտրոնումՄասնագետները հավաստիացնում են, որ տաք ջուրը բացում է ծակոտիները, որի շնորհիվ մաշկը դառնում է փափուկ: Իսկ սառը ջուրը հակառակ ազդեցությունն ունի: Այն փակում է ծակոտիները և մաշկը սեղմվում է: Դա հենց այն է, ինչ սառը ջուրն անում է մարդու աղեստամոքսային տրակտի հետ:

Սառույցով ջուրը սառեցնում է աղեստամոքսային համակարգը և սեղմում այնտեղ գտնվող արյան անոթները, որի հետևանքով մարսողական համակարգը դադարում է նորմալ գործել: Եթե ուտելուց առաջ մեկ բաժակ սառը ջուր խմեք, ապա օրգանիզմը սկսում է ավելորդ լորձ արտադրել: Իմունային համակարգը չի կարողանում կատարել իր բնականոն ֆունկցիան, և հետևաբար, մեծացնում է մրսածության կամ վարակվելու վտանգը:

Ուտելու ժամանակ մի բաժակ սառը ջուր խմելով դուք կարող եք ձեր քաշն ավելացնել, քանի որ օրգանիզմը ավելորդ ճարպը չի կարողանում մարսել, և դրանք կուտակվում են հյուսվածքներում և օրգաններում:
Անի Գևորգյան