Մածունով գաթա։ շատ համեղ է ստացվում, անպայման փորձեք
LifeՊատրաստման եղանակը Մարգարինը ալյուրի հետ ձեռքերով տրորել, ավելացնել մածուն` սոդայով,մի պտղունց աղ, ու այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր:
Խմորը թողնել հանգստանա կես ժամ, հետո գրտնակել, խորիզը տարածել խմորի վրա, ռուլետի պես փաթաթել, երեսին ձու քսել,կտրել ու թխել:
Խորիզ-Հալած յուղ 2 ճաշի գդալ, 1բաժակ շաքարավազ,ու այնքան ալյուր,մինչև միատարր ու փխրուն զանգված դառնա: