Շամիրամում կրակոցներ արձակած անձին շարունակում են փնտրել
ՀասարակությունՈստիկանությունը շարունակում է փնտրել Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի հանդիսությունների սրահում կրակոցներ արձակած անձին: Հիշեցնենք, որ երեկ ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շամիրամ համայնքում: Առավոտյան գյուղի հանդիսությունների սրահում, որտեղ մատուցվել է հոգեհանգստի հաց, մեկ քաղաքացի զինված ներխուժել եւ կրակոցներ է արձակել, ինչի հետեւանքով երեք հոգի տեղում էր մահացել, եւս յոթը՝ վիրավորվել: Ավելի ուշ վիրավորված քաղաքացիներից եւս մեկը հիվանդանոցում մահացավ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Armday.am-ին հայտնեցին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը՝ Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյան:
Իրականացվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:Կատարվում է նախաքննություն: