Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող են ապագայում վատթարանալ. Թիլերսոն
HeaderԱՄՆ- ի և Ռուսաստանի հարաբերությունները լարված են մնում և կարող են ապագայում էլ ավելի վատանալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Դրանք (հարաբերությունները) կարող են էլ ավելի վատթարանալ»,-ասել է պետքարտուղարը։ «Հարցը նրանումն է, թե կկարողանա՞նք հասնել կայունության որոշակի մակարդակի այդ հարաբերություններում և շարունակել փնտրել ընդհանուր շահեր և մեր տարաձայնությունների կարգավորման ուղիներ այնպես, որպեսզի դրանք չվերածվեն բաց կոնֆլիկտի»։
Թիլերսոնը նաև հայտարարել է, որ ծրագրում է քննարկել իրավիճակը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ այս հանգստյան օրերին, Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, որտեղ կկայանան ԱՍԵԱՆ-ի գծով մի շարք հանդիպումներ։