Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ


Ինչպե՞ս է սիրում ու ինչպիսի՞ հարաբերություններ է կառուցում հորոսկոպի յուրաքանչյուր նշանի աղջիկ

Life

Խոյ

Aries

Խոյերը շատ արագ են սիրահարվում։ Նրանք սիրում են ղեկավարել բոլորին ու ամեն ինչ, ինչը շատ դեպքերում շփոթեցնում է նրանց զուգընկերոջը։ Նրանց ուժը ձգում է տղամարդկանց, բայց կարող է նաև վանել նրանց, եթե չափն անցնի։ Խոյերը կամակոր բնավորություն ունեն, բայց նրանց մոտիկից ճանաչելով՝ միանգամից կհասկանաք, որ նրանք հիպերզգայուն են։ Այս կանայք շիտակ են ու սուր լեզու ունեն։ Այդ պատճառով էլ Խոյերի հետ կռվելը վտանգավոր է։

Ցուլ

Taurus

Ցուլերը հորոսկոպի մյուս բոլոր նշանների համեմատ ամենադժվարն են հարաբերություններ սկսում։ Նրանք պարզապես չեն ուզում դա։ Նրանք ունեն իրենց կյանքն ու գոհ են դրանից։ Ցուլերը սրտեր են կոտրում։ Այս կանայք ամեն բան անում են սեփական ռիթմով, ու եթե նրանց վրա ճնշում գործադրեք, նրանք կլքեն Ձեզ։ Նրանք շատ սառնարյուն են, ու եթե հարաբերություններն ավարտվել են, երկրորդ շանս նրանցից չեք ստանա։ Ցուլ կանայք չեն սիրում խաղալ մարդկանց զգացմունքների հետ։ Նրանք չափից դուրս անկախ են, ու եթե Ձեզ ստացվել է գերել նրանց սիրտը, ուրեմն՝ Դուք հազվագյուտ էկզեմպլյար եք։

Երկվորյակ

Gemini

Երկվորյակներն ունեն բնավորության երկու տարբեր կողմ։ Մի կողմից նրանք ուրախ ու շփվող, իսկ մյուս կողմից՝ գաղտնապահ ու մռայլ մարդիկ են։ Հարաբերություններում միշտ փորձում են թաքցնել իրենց մութ կողմը, բայց Դուք պետք է սիրեք նաև նրա այդ կողմը, եթե նույնիսկ նա ինքն այն չի սիրում։ Երկվորյակների համար վստահությունը սուրբ բան է։ Նրանք սիրում են ամբողջ սրտով և ամբողջ սրտով էլ ցավ են զգում, եթե նեղացնում են նրանց, սակայն այս կանայք երբեք ցույց չեն տա, որ տանջվում են։

Խեցգետին

Cancer

Չնայած Խեցգետինները ոսկե սիրտ ունեն, որը բաց է բոլորի համար, այնուամենայնիվ, դա նրանց շատ ցավ ու հիասթափություն է պատճառում։ Այդ պատճառով էլ նրանք մարդկանց վանում են՝ չթողնելով մոտենալ իրենց։ Այս կանայք չեն վստահում ոչ մեկին, այդ պատճառով էլ հարաբերություններում դժվարություններ են ունենում։ Նրանք ուզում են տալ իրենց անսահման սերը, բայց վախենում են հոգեկան ցավերից։ Խեցգետինները դժվար են որոշում ընդունում։ Իրականում նրանք շատ հոգատար են, նույնիսկ եթե ցույց չեն տալիս դա։

Առյուծ

Leo

Առյուծներն անիրական սպասումներով անհույս ռոմանտիկներ են։ Նրանք հիասթափվում են՝ ամեն բան տալով մեկին, ով չի գնահատում նրանց, ու հենց դա է դառնում հարաբերություններում բազմաթիվ կոնֆլիկտների պատճառ։ Նրանց անիրական սպասումները բերում են տրավմաների։ Առյուծները միշտ սխալ մարդկանց են ընտրում ու երբեք չեն փոխվում։ Նրանք երբեք չեն հետևում ընկերների խորհրդին, երբ բանը հասնում է սիրային հարցերին, ու շարունակում են սխալներ գործել։

Կույս

Virgo

Կույսերը հորոսկոպի ամենաքննադատ նշանն են։ Սա բարդացնում է հարաբերությունները, որովհետև միշտ կարծում են, թե բավականաչափ լավը չեն այն մարդու համար, ում հետաքրքրում են։ Կույսերը հիվանդագին խանդոտ են, ինչը խնդիրների առջև է կանգնեցնում։ Նրանք պերֆեկցիոնիստ են, այդ պատճառով տանել չեն կարողանում անհաջողություններն ու տանջում են իրենց։ Նրանք անընդհատ քննադատում են իրենք իրենց։ Դժվար է լինել մեկի հետ, ով ոչ միայն չի սիրում ինքն իրեն, այլև չի զգում Ձեր սերը։

Կշեռք

Libra

Կշեռքը հորոսկոպի բոլոր նշաններից ամենաբարին է։ Հարաբերություններում Կշեռքները փորձում են խուսափել կոնֆլիկտներից։ Նրանք փորձում են պոզիտիվ ու երջանիկ լինել, բայց երբ որևէ բան նրանց ցավ է պատճառում, նրանք այդ ցավն զգում են իրենց ամբողջ հոգով ու էությամբ։ Նրանք հարաբերություններում տվողի դերում են ու զուգընկերոջ ցանկություններն իրենցից վեր են դասում։ Այդ պատճառով նրանք երբեք չեն խնդրի Ձեզ ինչ-որ բան, որի կարիքն ունեն։ Այս կանայք շատ շփվող են, սիրված, բայց չեն դիմակայում խանդին։ Երբ նրանք որևէ բանից խիստ բարկանում են, ասում են բաներ, որոնց համար հետո կարող են զղջալ։

Կարիճ

Scorpio

Կին Կարիճը հորոսկոպի ամենաանկանխատեսելի նշանն է։ Կարիճները ղեկավարում են հարաբերություններում ամեն բան։ Նրանք սառն են ու անսիրտ, այնպես որ, եթե ուզում եք նրանց հետ հարաբերություններ ունենալ, պետք է պատրաստ լինեք, որ նրանք չեն զսպելու իրենց ու ամեն բան ասելու են Ձեր դեմքին։ Կարիճներն անխիղճ են, երբ բանը հասնում է կռվի։ Փորձեք թեկուզ մեկ անգամ սխալվել. նրանց համար Դուք մահացած եք։ Կարիճները հորոսկոպի այն նշանն են, որ ամենից դժվարությամբ են սիրահարվում, բայց հենց դա լինի, Դուք կդառնաք նրա միակն ու անկրկնելին։

Աղեղնավոր

Sagittarius

Աղեղնավոր աղջիկը կարող է լինել ինքն իր ամենամեծ թշնամին ու ամենախիստ քննադատը, բայց նա երբեք նույն կերպ չի վերաբերվի Ձեզ։ Նա կօգնի Ձեզ բացահայտել Ձեր պոտենցիալը։ Նա անշահախնդիր է ու միշտ մտածում է բոլորի մասին։ Նրա համար վստահությունը շատ կարևոր է։ Ձեզ մնում է միայն վստահել նրան, ու նա միշտ կմնա Ձեզ նվիրված։ Այս նշանի տակ ծնված աղջիկները սիրում են ամբողջ սրտով ու ուրախությամբ Ձեզ են նվիրում իրենց սիրտը։ Նրանք միշտ մտածում են այն մասին, թե ինչպես իրենց գործողությունները կազդեն այլ մարդկանց վրա։ Աղեղնավորները դեպի իրենց սիրտը տանող անանցանելի պատ են կառուցում, բայց եթե Ձեզ հաջողվի քանդել այդ պատը, նրա սիրտը միշտ Ձերը կլինի։

Այծեղջյուր

Capricorn

Նրանք ի ծնե պերֆեկցիոնիստ են։ Այդ պատճառով էլ, երբ բանը հասնում է հարաբերություններին, փորձում են անել ամեն հնարավոր բան՝ դրանք մաքսիմալ լավը դարձնելու համար։ Այծեղջյուրները միշտ իշխողի դերում են, պաշտպանում են Ձեզ, դժվար պահերին լինում Ձեր կողքին։ Այս նշանի տակ ծնված կանանց սիրելի մարդիկ մշտապես առաջին տեղում են իրենց համար։ Այծեղջյուրներին հաջողվում է թաքցնել զգացմունքները։

Ջրհոս

Aquarius

Ջրհոսները, որպես կանոն, հորոսկոպի բոլոր նշաններից ամենատարօրինակն են, բայց դա վատ չէ։ Հաճախ նրանք խուսափում են հարաբերություններից, որովհետև գնահատում են սեփական անկախությունը, բայց եթե Ձեզ հաջողվի ստիպել նրանց պատասխանատվությունն իրենց ուսերին կրել, նրանք ամբողջ կյանքում կլինեն Ձեզ նվիրված։ Ջրհոսների լավագույն որակը նրանում է, որ Ձեր թերությունները նրանք ընդունում են որպես մի բան, որով կարելի է հիանալ։ Բայց նրանք տանել չեն կարողանում իրենց թույլ կողմերը։ Ջրհոսի հետ հարաբերությունների ամենադժվար մասը նրան համոզելն է, որ սիրի ինքն իրեն։ Նրանք կարող են Ձեզ սիրել աշխարհում ամեն ինչից շատ, բայց երբեք այդպիսի սեր չեն զգա իրենք իրենց հանդեպ։ Այս կանայք շատ են մտածում, խորհում տարբեր հարցերի շուրջ։ Նրանց հետ լավ հարաբերություններ ունենալու բանալին համբերությունն է։

Ձկներ

Pisces

Սկզբում նրանք չափից դուրս ամաչկոտ են։ Նրանք կվանեն Ձեզ, հեռու կպահեն, բայց դրանում Դուք ինտրիգ կգտնեք։ Հորոսկոպի բոլոր նշաններից Ձկները միակն են, ում կարող եք վստահել ավելի շատ, քան ինքներդ Ձեզ։ Նրանք դառնում են Ձեր աջակիցն ու միշտ Ձեր կողքին են լինում։ Ձկները շատ լավ են զգում մարդկանց։ Այս կանայք կհետևեն Ձեզ, հետևություններ կանեն Ձեր արարքներից՝ ուշադրություն չդարձնելով բառերին։ Նրանք միանգամից կհասկանան, որ Դուք մտահոգված եք, նույնիսկ եթե փորձեք թաքցնել դա։ Հորոսկոպի բոլոր նշաններից Ձկներն ամենազգայունն են, այդ պատճառով էլ ամենաքիչն են ուզում նեղացնել որևէ մեկին։ Եթե նրանք մեղավոր են, ապա առաջինն են ներողություն խնդրում ու փորձում ամեն բան շտկել։

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ
Ամենադիտված