Մինյոնների կոստյումներով չինացի զբոսաշրջիկները` լեռնային գետում զվարճանալիս
Ուշադրության կենտրոնումPeople's Daily պարբերականի Twitter-ի էջում հրապարակվել է չինացի զբոսաշրջիկների զվարճալի լուսանկարները, ովքեր մինյոնների կերպարների կոստյումներով զվարճացել են լեռնային գետում:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ զբոսաշրջիկները փչովի նավակներով իջել են Հունան նահանգի Լյանյուան քաղաքի մոտակայքով հոսող գետով: Այս եղանակով զբոսաշրջիկները փորձել են դիմակայել տարածաշրջանի ուժեղ շոգին:

AccuWeather օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ հուլիսի 28-ին օդի ջերմաստիճանը Լյանյուանում կհասնի մինչև 39 աստիճանի: Ըստ վերջին անխատեսումների ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը չի իջնի 35 աստիճանից:



Անի Գևորգյան