Բազուկը «ռումբ» է լյարդի համար
Ուշադրության կենտրոնումՄասնագետները բացահայտել են, որ բազուկն ամենաօգտակար մթերքներից է։ Այն պարունակում է բետանին , որն օգտակար է լյարդի համար, իսկ երկաթի և ցինկի պարունակության առումով բազուկն իրեն հավասարը չունի։

Բետանինը կենսաբանական բացառիկ ակտիվ միացություն է, որը նպաստում է սպիտակուցային մթերքի յուրացմանը։ Հենց այդ պատճառով դիետոլոգները խորհուրդ են տալիս միսը մատուցել բազուկի աղցանի հետ։

Բազուկի ազդեցությունն այնքան ակնհայտ և արդյունավետ է, որ դիետոլոգներն այն նույնիսկ անվանել են «լյարդի փոշեկուլ»։ Կարևոր է ընդգծել, որ եփած և թխված բազուկը նույնքան օգտակար է, որքան չեփված բազուկը։
Անի Գևորգյան