Տավուշի մարզում վիրավորված զինծառայողի առողջական վիճակը լավ է
ՀասարակությունՏավուշի մարզում այսօր վիրավորված պայմանագրային զինծառայող Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի բնակիչ, 31–ամյա Արմեն Նազլուխանյանն է։ Դպրաբակի գյուղապետ Հովհաննես Նազլուխանյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է, որ նրա առողջական վիճակը լավ է։ Նրան տեղափոխում են Երեւանի զինվորական հոսպիտալ։