Մեքսիկայում տարեսկզբից 9 լրագրող է սպանվել
HeaderՄեքսիկայում եւս մեկ լրագրող է սպանվել՝ CNR հեռուստաալիքի թղթակից Լուչանո Ռիվերան։ Նրան գնդակահարել են Ներքին Քալիֆորնիա նահանգի Ռոսարիտո քաղաքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախնական տվյալներով՝ Ռիվերան սպանվել է երկուշաբթի գիշերը, տեղի բարերից մեկում այցելուների հետ վեճի ժամանակ։ Հանցագործները դեպքի վայրից հեռացել են տաքսիով, ԱՄՆ-ի հետ սահմանի ուղղությամբ։ Վարորդը ձերբակալվել է, ավտոմեքենայում հրազեն է հայտնաբերվել։
Ռիվերան տարեսկզբից Մեքսիկայում սպանված իններորդ լրագրողն է։