Երթեւեկության կազմակերպման փոփոխություններ Նոր Նորքում (Ֆոտո)
Ուշադրության կենտրոնումՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 2-ից Երեւան քաղաքի Գայի պողոտա-Թոթովենցի փողոց, Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց եւ Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություներ:
Փոփոխությունների արդյունքում` Գայի պողոտայում, խաչմերուկների մոտակա հատվածներում՝ Մյասնիկյան պողոտայի կողմից դեպի Գայի պողոտա-Թոթովենցի փողոց եւ Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց խաչմերուկների ուղղության մոտեցող տեղամասերում, հանդիպակաց երթեւեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով նշված խաչմերուկներում կկազմակերպվեն եւս մեկ՝ 4-րդ երթեւեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը եւ համապատասխանաբար դեպի Թոթովենցի եւ Հովհաննիսյան փողոցներ ձախ շրջադարձերը նշված խաչմերուկներում կատարել առանձնացված գոտիներից՝ չխոչընդոտելով ուղիղ երթեւեկող տրանսպորտային միջոցներին:
Միաժամանակ, Գայի պողոտայով 1-ին գոտով դեպի Մյասնիկյան պողոտայի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցները Գայի պողոտա-Թոթովենցի փողոց խաչմերուկում կարող են երթեւեկել ուղիղ կամ դեպի աջ, նախկին դեպի աջի փոխարեն, իսկ Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկի հատվածում՝ Գայի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկի երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը եւ ձախ շրջադարձերը համապատասխանաբար դեպի Մոլդովական եւ Լվովյան փողոցներ կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից:


