Նիդերլանդների բնակչուհին իր կատու ամուսնու մահից հետո կամուսնանա շան հետ
ՄիջազգայինՆիդերլանդների բնակչուհի Դոմինիկ Լեսբիրելը կամուսնանա իր շան հետ, երբ կմահանա նրա կատու ամուսինը՝ հաղորդում է New York Daily News-ը: Կատուն սատկել է լյարդի անբավարարության պատճառով: Ինչպես պատմել է Լեսբիրելը՝ շանը քնացնելու որոշումը դժվար է տրվել:
«Բայց իմ բախտը բերել է նրա հետ անցկացնել հոյակապ 16 տարի», –նշել է հոլանդուհին:
Այն բանից հետո, երբ 41-ամյա Լեսբիրելը կհաղթահարի ամուսնու մահվան ցավը, նա պլանավորում է ամուսնանալ իր շան՝ Տրևիսի հետ: Հոլանդուհին փրկել է անտուն շանը, երբ ապրել է Հունաստանում: Նա հայտնաբերել է Թրևիսին լողափում՝ հաղորդում է Gazeta-ն:
Լեսբիրելը տնային կենդանիների հարսանիքներ անցկացնում է իր MarryYourPet կայքում, որը նա բացել է 2003թ-ին: Ըստ հոլանդուհու խոսքերի՝ ծառայությունը հասանելի է ոչ բոլորին: Նա նշել է, որ ամուսնալուծություններ գոյություն չունեն:
Աղբյուրը՝ NEWS.am