Թե ինչպես Վրաստանը հսկայական անակնկալ մատուցեց իր 6 000 000-երորդ այցելուին
Life2016 թվականին Վրաստանում զբոսաշրջիկների ռեկորդային թիվ գրանցվեց: Այդ տարի երկիր էր մուտք գործել 6350825 մարդ աշխարհի տարբեր երկրներից՝ ներառյալ զբոսաշրջիկներին, տարանցիկ այցելուներին և այլոց: 2015 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել էր 7,6%-ով:

Երկրում զբոսաշրջության պետական ներկայացուցիչները յուրահատուկ անակնկալ էի պատրաստել 6 000 000-երորդ հյուրի համար: Այդ երջանիկ զբոսաշրջիկը դարձավ երիտասարդ հոլանդացի Ջասպեր Բլեքը:

Այս իրադարձության հետ կապված Վրաստանի զբոսաշրջության ադմինիստրացիան հետաքրքիր տեսանկար հրապարակեց, որտեղ օդանավակայանում Ջասպերին են հանդիպում հատուկ մարդիկ, ուղեկցում են նրան վարչապետի Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման: Դրանից հետո նրանք միասին թանկարժեք ռեստորան են գնում՝ ճաշակելու վրացական ամենահամեղ կերակուրներն ու վայելելու ազգային երաժշտություն: Երջանիկ ճանապարհորդն այցելեց Վրաստանի շատ քաղաքներ, ծանոթացավ տեղի տեսարժան վայրերին և բազմաթիվ հրաշալի հուշեր ձեռք բերեց:

Ինչպես հայտնել է Ջասպերն իր ֆեյսբուքյան էջում՝ այսպիսի բան միայն հեռուստացույցով է հնարավոր տեսնել, և նա միշտ երախտապարտ կմնա այդ արտասովոր երկրին: Նա պատահածը իր կյանքի լավագույն իրադարձությունն է համարում:

Ջասպերի արտահայտած զգացմունքները կարող եք այս տեսանկարում տեսնել: