Հայ շախմատիստները գերազանց ելույթները են ունեցել Բարսելոնայի օփեն մրցաշարում
ՍպորտԲարսելոնայում ավարտված օփեն մրցաշարում գերազարց արդյունքի են հասել Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Կարեն Գրիգորյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանելով 1-2 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով արժանացել 2-րդ մրցանակին, իսկ Պետրոսյանը` 7 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Մրցաշարում հանդես էր գալիս նաև մեր մեկ այլ հայ ներկայացուցիչ՝ Տիգրան Հարությունյանը, որը վաստակած 6 միավորով գրավել է 14-րդ տեղը: