20-ամյա Ազատը չհասցրեց ազատորեն «ճախրել». Նրա մոտ ոստիկանները թմրանյութ ու գլանակ են գտել
ՀասարակությունՀուլիսի 21-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Վաղարշապատի Նարեկացու փողոցից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ազատ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կիսաչոր, ընդհանուր 7.8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով, եւ ծխախոտի գլանակ` նույն զանգվածով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: