Պակիստանում կրոնական վարժարանի կտուրը փլվել է, վեց ուսանող է զոհվել
HeaderՊակիստանում Խայբեր- Փախթունխվա նահանգում կրոնական վարժարանի կտուրը փլվել է, առնվազն վեց պատանի է զոհվել, 12-ն էլ վիրավորվել։ Այս մաիսն հայտնում է Dunya News-ը։
Փրկության ծառայության տեղեկություններով, մի քանի մարդ դեռ կարող են փլատակների տակ լինել։ Նախնական տվյալներով, Կարակ օկրուգում փլուզումը տեղի է ունեցել անձրեւաջրերի պատճառով, որոնք ներթափանցել են շենքի ֆունդամենտ։ Բոլոր տուժածները հոսպիտալիզացվել են։