Սաուդյան Արաբիան , Բահրեյնը , ԱՄԷ-ն ու Եգիպտոսը քննարկելու են Կատարի դեմ նոր պատժամիջոցները
ՄիջազգայինՍաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն ու Եգիպտոսը անցկացնելու են հանդիպում, որի ժամանակ ենթադրաբար քննարկելու են Կատարի դեմ նոր տնտեսական ու քաղաքական պատժամիջոցները; Այս մասին հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով «Ալ Խայաթը»։
Հանդիպումն անցնելու է ԱԳ նախարարների մակարդակի վրա Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։ Ակնկալվում է, որ նախարարները «պատժամիջոցներ կսահմանեն, որոնք աստիճանաբար կազդեն Կատարի տնտեսության վրա», մեջբերում է գործակալությունը արաբական թերթի աղբյուրները ։