Շվեյցարիայում բացվել է աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը
ՄիջազգայինՇվեյցարիայի Վալե գավառում բացվել է մոտ 500 մ երկարությամբ կախովի կամուրջ հետիոտների համար՝ համաշխարհային ռեկորդ սահմանելով: Այս մասին գրում է 20 Minuten պորտալը:
Չարլզ Քուոնենի անվան կամուրջը (անվանվել է շինարարության հովանավորներից մեկի անունով) գետնից մոտ 80 մ բարձրության վրա է, միացնում է Գրեհեն և Ցերմաթ բնակավայրերը: Կամրջի երկարությունը 494 մ է, լայնությունը՝ 65 սմ:
Նշվում է, որ կամրջի կառուցման համար ծախսվել է մոտ 730 000 շվեյցարական ֆրանկ (մոտ 750 000 դոլար):