Չինաստանի Շենսի նահանգում ջրհեղեղի հետեւանքով տասը մարդ է զոհվել
HeaderՉինաստանի Շենսի նահանգում ջրհեղեղի հետեւանքով 10 մարդ է զոհվել, փոխանցում է «Սինհուա»-ն։
Հորդառատ անձրեւները Յուլին քաղաքում ջրհեղեղի պատճառ են դարձել։ Ավելի քան 71 300 մարդ է տարհանվել։ Խափանվել են էներգոհամակարգի եւ հեռահաղորդակցական աշխատանքները։
Տեղի կառավարությունը ջրհեղեղի դեմ պայքարելու համար 7.3 մլն դոլար է հատկացրել։