Արտակարգ դեպք Մասիսում. Բենզատարը եւ բենզինի կրպակը վերածվել են մոխրակույտի. կա վիրավոր (ֆոտո)
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 15:23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ փողոցում որպես բենզալցակայան օգտագործվող կրպակի մոտ այրվում է բենզատար ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, կրպակը եւ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել են մոխրակույտի։ Հրդեհի հետեւանքով վնասվել է նաեւ նշված հատվածում կայանված Nissan Teana մակնիշի 90 ՏՏ 606 համարանիշի ավտոմեքենան, սակայն Nissan-ի վարորդը ճիշտ է կողմնորոշվել եւ մեքենան կարողացել է հեռացնել հրդեհի վայրից։
Հրդեհի հետեւանքով մեկ մարդ այրվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։