Ծամոնից առաջացող հնարավոր վնասները
Ուշադրության կենտրոնումՄասնագետները պնդում են, որ երբ մարդը մաստակ է ծամում, դեմքի մկաններն ուժեղ լարվում են, ինչը հանգեցնում է կնճիռների առաջացման: Ամերիկացի կոսմետիկ վիրաբույժները նկատել են, որ այն կանայք, ովքեր մաստակ են սիրում, ավելի հաճախ են դիմում իրենց՝ բերանի և շուրթերի շուրջ առաջացած կնճիռների վերացման համար:

Մաշկաբանները սա բացատրում են նրանով, որ մաստակը չափազանց լարում է դեմքի մկանները, ինչը հանգեցնում է մաշկային մակերեսին հենման հյուսվածքի խախտման:
Որպես հետևանք՝ մաշկը կորցնում է էլաստիկությունը, բերանի շուրջը կճիռներ են առաջանում:

Անի Գևորգյան