Թուրքիայում 140 բանվոր տուժել է սննդային թունավորումից
HeaderԹուրքիայի Սաքարյա նահանգում զանգվածային սննդային թունավորում է տեղի ունեցել՝ հոսպիտալացվել է 140 բանվոր, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը։
Մասնավոր գործատուի կողմից բաժանված ընթրիքը ճաշակելուց հետո բանվորների մոտ սկսվել է սրտխառնոց, սուր ցավեր որովայնի շրջանում և փսխումներ։
Ամիսներ առաջ Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում շինարարական աշխատանքներ կատարող 346 մարդ հոսպիտալացվել էր սննդային թունավորման ախտանշաններով:
Նշենք, որ Թուրքիայում 2017թ.-ի սկզբից ի վեր մահացել է 741 աշխատավոր։