Ահա , թե ինչպես կարելի է ուժեղացնել հաճույքը սեքսի ժամանակ
Ուշադրության կենտրոնումԳիտնականները մի տարօրինակ փորձարկում են իրականացրել ու պարզել, որ մարիխուանայի օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու սեռական կյանքի վրա:

Medical Daily բրիտանական պարբերականի հաղորդմամբ` հետազոտության կամավոր մասնակիցների 70 տոկոսը, որոնք չափավոր քանակությամբ մարիխուանա են օգտագործել սեքսից առաջ, սեռական հարաբերության ընթացքում ավելի ուժեղ հաճույք են ստացել: Գիտնականները տեղեկացրել են, որ տվյալ թմրանյութը թուլացնում է մարդուն և պարգևում է ավելի սուր զգացողություններ:
Միևնույն ժամանակ գիտնականները հայտնել են, որ մարիխուանան չի օգնի իմպոտենցիայի դեպքում: Սակայն պետք չէ մոռանալ, մարիխուանան նաև մի շարք բացասական հետևանքներ է թողնում մարդու օրգանիզմի վրա:
Անի Գևորգյան