Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանն արձագանքել է Մոսկվայի պատասխան պատժամիջոցներին
HeaderՌուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆթը մեկնաբանել է Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելու Մոսկվայի որոշումը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Ռուսական կառավարությունից մենք պաշտոնապես ծանուցում ենք ստացել։ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆթը խորը հիասթափություն է հայտնել եւ կտրականապես առարկում է։ Մենք տվյալ ծանուցումը Վաշինգտոնին ենք փոխանցել քննարկման համար»,-ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության հայտարարությունում։