Գեղարքունիքում 30-ամյա կալանավորը դատարանից փախուստի է դիմել. shamshyan.com
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրից հայտնել են, որ երեկ՝ ժամը 21։30-ի սահմաններում իրենց կալանավոր՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դեմեր թաղամասի բնակիչ, 30-ամյա Ահարոն Անտոնյանը բացել է ձերբակալվածների պահման վայրից դեպի ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք տանող դռան փականը և դիմել փախուստի։
Այս մասին գրում է shamshyan.com կայքը։
Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է սկսվել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։