Ալլա Պուգաչովայի թոռն ամուսնացել է (լուսանկարներ)
LifeԱլլա Պուգաչովայի թոռ, Քրիստինա Օրբակայտեի ու Վլադիմիր Պրեսնյակովի որդի Նիկիտա Պրեսնյակովը ու նրա սիրեցյալ Ալյոնա Կրասնովան օրինականացրել են իրենց հարաբերությունները: Այս մասին գրում է «Սպլետնիկը»։
Զույգը գրանցել է ամուսնությունը մերձմոսկովյան Բարվիխում Պսակադրության պալատում։ Համացանցում արդեն հայտնվել են նորապսակների լուսանկարները՝ հանդիսության վայրից։
Հանդիսությունն անցնում է մերձմոսկովյան Ժավորոնկի ավանում, որտեղ հրավիրվել էին ավելի քան 150 հյուրեր։ Մթնոլորտի ու դեկորի համար պատասխանատու էր դիզայները՝ դահլիճը ձևավորված է եղել նուրբ- մանուշակագույն երանգներով։ Հարսանիքը նույնիսկ անվանում ունի, որը զույգն է մտածել՝ Anrealwedding։

