I love you. 3 ամսական փոքրիկն անակնկալ սիրո խոստովանություն է արել մայրիկին (տեսանյութ)
LifeԲրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որի հերոսը Հեյզել անունով 3 ամսական տղան է ԱՄՆ-ից:
Տղայի մայրը՝ Դանիելան, ֆիքսել է այն զարմանալի պահը, երբ իր գրկում գտնվող փոքրիկն անակնկալ սիրո խոստվանություն է արել՝ ասելով «I love you» (Ես քեզ սիրում եմ):
Նշվում է, որ ոգևորված մայրը տեսանյութը հրապարակել է Instagram-ում, որտեղ այն բազմաթիվ դիտումներ է ունեցել: