ՍԱՊԾ-ին ահազանգող քաղաքացիները հիմնականում բողոքում են սննդամթերքի ժամկետանց լինելուց
ՀասարակությունPanorama.am-ը գրում է.
2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է 455 ստուգում, որից 442-ը պլանային՝ տարեկան ծրագրով նախատեսված, 13-ը՝ ոչ պլանային, տեղեկացնում են ծառայության լլրատվական կենտրոնից:
Ըստ աղբյուրի, ստուգումների արդյունքում կիրառվել է վարչական պատասխանատվություն և սահմանվել տուգանք՝ շուրջ 29 մլն դրամի չափով, իսկ 45 ստուգում դեռևս ընթացքի մեջ է:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 44 դիտարկում և մշտադիտարկում, որից 30-ը՝ փաթեթավորված սննդամթերքի մակնշման պահման պայմանների և պիտանելիության ժամկետին ներկայացվող պահանջները գնահատելու, իսկ 14-ը՝ կենդանական ծագման մթերքի պահման պայմանների տեղափոխման և անասնաբուժական փորձաքննության իրականացման պահանջները գնահատելու նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ