Ծուլությունը, հորանջելը, քորը և նույնիսկ խելամտությունը կարող է վարակիչ լինել
Ուշադրության կենտրոնումՖրանսիացի մի քանի հայտնի նեյրոֆիզիոլոգներ եկել են այն եզրահանգման, որ մարդու վարքագծի հետ կապված կան մի քանի անհատական առանձնահատություններ, ինչպիսիք են օրինակ ծուլությունը, անհամբերությունը կամ խելամտությունը, իրականում կարող են վարակիչ լինել:

Նշենք նաև, որ վերջին տարիներին գիտնականները հայտնաբերել էին, որ բազմաթիվ առօրյա շարժումներ և հույզեր, ինչպիսին հորանջելն է կամ իրեն քորելը, նույնպես վարակիչ են: Փարիզի Գլխուղեղի և ողնուղեղի ինստիտուտի աշխատակիցներ Մարի Դևենը և Ժան Դոնիզոն որոշակի փորձարկումներ են կատարել՝ ինչպես են հինգ խումբ կամավորներ համակարգչով խաղում հասարակ տնտեսական խաղ:

Հետազոտության արդյունքները պարզել եմ, որ պարզել, որ ծուլությունը, անհամբերությունը եւ նույնիսկ խելամտությունը կարող է լինել վարքագծի վարակիչ ձևերից: Առավել հետաքրքիր փաաստ է այն, որ փորձերի մասնակիցներն իրենք դա չԷին գիտակցում և բոլորը կարծում Էին, որ իրենց գործելակերպը չէր փոխվում արհեստական ինտելեկտին հետևելուց հետո:
Անի Գևորգյան