Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Ֆրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ


Ամուսնական կյանքի ամենատարածված սխալները

Life

Որքան էլ մեզնից ամենաառաջադեմները պնդեն, որ ամուսնության ինստիտուտն աստիճանաբար սպառում է իրեն, իմաստավրեպ է, այլեւս ակտուալ չէ ու վերածվում է խեղկատակության, այնուամենայնիվ, Հայաստանում այն դեռ բազում տասնամյակներ պինդ կպահպանի իր դիրքերը: Ինչո՞ւ: Դե, որովհետեւ մեր երկրում երկու հոգու՝ հանգիստ, առանց ծնող-հարազատ-բարեկամի կողմից խժռվելու ու կախաղան բարձրացվելու, միասին լինելու եւ ապրելու միակ տարբերակը դեռ ամուսնությունն է: Չհաշված՝ պետության հետ հարցերում որոշակի հարմարությունները:

 
 
 

Եթե ամուսնությունը գրեթե անխուսափելի է, ապա արժե ուշադիր ամուսնանալ: Այսինքն՝ չամուսնանալ, եթե առկա են հետեւյալ 4 իրավիճակները: Քանզի սխալ ասելով՝ ի նկատի ունեմ երեւույթներ, որոնք մեծացնում են ամուսնալուծության հավանականությունը: Ո՞ւմ է պետք բարձր ռիսկի խմբի հղիությու…էէէ ամուսնությունը:

 

4-րդ հորիզոնական. Չի կարելի ամուսնանալ, եթե ինֆանտիլ կապերի մեջ եք ծնողների հետ

Եթե դուք խորապես 21-ն անց եք (իմ դիտարկմամբ՝ Հայաստանում մինչեւ 21 տարեկան միջին վիճակագրական անձը լիովին դեռահաս է), բայց որոշումներ կայացնելուն խորապես մասնակցում են ձեր մայրիկ-հայրիկը՝ ինչպիսի կողակից է սազում, իրենց հետ միասին պետք է ապրել, շաբաթական քանի անգամ սեքս պետք է արվի՝ պաշտպանված, թե չպաշտպանված, ինչ պետք է լինի ապագա երեխայի անուն-ազգանունը: Եթե այս ամենն առկա է ձեր կյանքում, ուրեմն դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք այս ամենի մեջ ներքաշելու բացի ձեզնից եւս մեկ չափահաս մարդու: Մի ընտանիք եմ ճանաչում, որտեղ ամուսնու մայրիկն ամեն առավոտ ստուգում էր ամուսնացած զույգի ննջասենյակի աղբամանն ու օգտագործված, սերմնանյութով լի պահպանակ գտնելու դեպքում համընտանեկան մեծ վեճ էր սարքում:

 

3-րդ հորիզոնական. Անձնական տարածքների բացակայություն

Բարձր ռիսկի խմբի մեջ են բառացիորեն միմյանց մեջ ապրող զուգընկերները, ովքեր օրական 25 ժամ իրար հետ են: Եթե իրար հետ էլ չեն, ապա րոպեն մեկ միմյանց տեղեկացնում են՝ երբ զուգարան մտան ու ինչ արեցին այնտեղ: Չեմ պնդում, որ սա միանշանակ սխալ է, բայց որ ի վիճակի է խարխլելու զույգի ամրությունը մի քանի տարում, դա հաստատ: Ուզում եք երկարաժամկետ նախագիծ ունենալ կողակցի հետ՝ ուրեմն անձնական տարածքներն անհրաժեշտ են: Միակ դեպքը, երբ հակացուցված է միմյանցից առանձին լինելը, երեխան է:

2-րդ հորիզոնական. Ֆինանսական անկախության բացակայություն

Այստեղ ոչ թե ապշեցնում, այլ շոկի են ենթարկում վարկով հարսանիքներն ու մեղրամիսները, ծնողների տանը ծնողների հաշվին ապրողները, ինչպես նաեւ ընդհանրապես չաշխատող կանայք ու հազվադեպ աշխատող ամուսինները: Որքան էլ տրիվիալ հնչի, բայց պատրաստ եղեք մուննաթի, կարծիքներն ու որոշումները ձեր վզին փաթաթելուն այն ծնողների կողմից, ում տանն ու հաշվին ապրում եք: Ի դեպ, մունաթն ու ամենատարբեր շահարկումները մեծապես հավանական են նաեւ այն դեպքում, եթե ընտանիքում աշխատում է միայն կինը կամ տղամարդը: Այսինքն, խիստ ցանկալի է, որ նրանք եւս միմյանցից ֆինանսապես անկախ լինեն: Շատ խիստ ցանկալի:

Սխալների առաջին պատվավոր հորիզոնականում է կեղծ կույս ամուսնությունը 

Դե, սա իրական աղետ է, որի լրջությունը չեն պատկերացնում կուսապահպան զույգերի մեծ մասը: Կույս ամուսնության 2 մակարդակ եմ առանձնացնում, ու չգիտեմ՝ դրանցից որն է որից ավելի վտանգավոր: Եթե դուք անում եք ամեն ինչ՝ փեթինգ, օրալ, անալ ու էլի մի քանի ալ-ով վերջացող սեքս-փորձառություններ, բացի կոնկրետ կուսազրկումը, դա հակասում է անմեղություն ու մաքրություն պահպանելու ձեր վարկածին: Ինչպես իմ մի շատ սիրելի ուրոլոգ է ասում՝ աղջիկն ըստ էության կույս չէ, եթե պարբերաբար ու ամենատարբեր ձեւերով օրգազմ է ստանում: Ստացվում է՝ հերիք չի անհասկանալի է՝ սեռահասունության տարիքում ինչի կամ ում համար է պահպանվում մաքրություն, սրբություն եւ կուսություն, եթե կա կայուն սեռական պահանջմունք, մի հատ էլ՝  այն կեղծ է ու, այսպես ասած, փչանում է օրալով, անալով եւ փեթինգով:

Իսկ եթե միմյանց  բացարձակ չդիպչելով եք ամուսնանում, ուրեմն ձեր պատկերացումներն ամուսնության մասին շատ կասկածելի բովանդակություն ունեն: Սեքս ամուսնական կենցաղի այն բաղադրիչն է, որն անընդհատ բնույթ է կրելու, միշտ արվելու է: Եվ եթե այն չեղավ կայացած, ստաբիլ ու առողջ, հենց սկզբից հարվածի տակ է դրվելու: Առանց այսքանի գիտակցման արժե շատ երկար մտածել մինչեւ ամուսնանալը: Շատ-շատ երկար:

Հիշեցում. անդրադարձում տեղ գտած մտքերը կարող են չհամընկնել հասարակական կարծիքի հետ: Իրավիճակների ու անձանց հետ կապված ոչ մի նմանություն պատահական չէ, բոլորը բացարձակ իրատեսական են:

Ավետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՏեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Ամենադիտված